Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ռուսական երկաթուղիները» պատժամիջոցների պատճառով Հայաստանի համար «թունավոր» են, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիները» որոշ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» բեռների մատակարարումներ են իրականացնում Ռուսաստանի տարածքով՝ տարանցիկ բեռների, օրինակ, դեպի Եվրոպա, և «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ պատժամիջոցայնության մասին հարց ոչ ոք չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,- ասել է նա լրագրողներին։
Օվերչուկը հայտնել է, որ ՌԺԴ-ն շարունակում է ապահովել բեռների տարանցումը Ռուսաստանի տարածքով, այդ թվում՝ դեպի Եվրոպա ուղևորվող բեռների, չնայած հայկական վարչապետի՝ պատժամիջոցային ռիսկերի մասին հայտարարություններին։





























