News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գործարար Բաղդասար Խալաթյանի եւ որդու մասնակցությամբ անձի առեւանգման գործով առաջին ատյանի կայացրած դատավճիռը մնաց անփոփոխ: Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրողի եւ պաշտպանական կողմի բողոքները:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեքենաների առքուվաճառքով զբաղվող գործարար Բաղդասար Խալաթյանին դատապարտել էր 5 տարվա պայմանական ազատազրկման, իսկ որդուն՝ Հովհաննես Խալաթյանին՝ 5 տարվա ազատազրկման: Կարեն Վարդանյանին դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 5.5 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի, Հովհաննես Խալաթյանը հոր պահանջով Կարեն Վարդանյանի հետ Շենգավիթ համայնքից 2015թ. փետրվարի 10-ին առեւանգել էր Արարատ Մանուկյանին եւ տեղափոխել իրենց ընտանիքին պատկանող տաքսի ծառայության գրասենյակի 1-ին հարկում գտնվող սենյակ, որտեղ նրան պահել էին 18 օր եւ խոշտանգել։ Բացի դրանից, Կարեն Վարդանյանի օժանդակությամբ Բաղդասար Խալաթյանը հափշտակել էր 19 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա:

Հիշեցնենք, որ գործարար Բաղդասար Խալաթյանն առաջին անգամ չէ, որ ընտանիքի հետ հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: 2014թ.-ի ամռանը նրա հարսի ծնողները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն, թե Խալաթյանի կինը ծեծել է նրանց: Հարուցված քրեական գործն ավելի ուշ կարճվել էր։

Բացի դրանից, դեռ 2007թ.-ին մեքենաների առքուվաճառքով զբաղվող գործարարը, ըստ մամուլի հրապարակումների, հողատարածքի համար վիճել էր քանդակագործ Վաչագան Մանսուրյանի կնոջ հետ եւ ծեծել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Ամենաշատ