News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Անձի առեւանգման գործով մեղադրվող գործարար Բաղդասար Խալաթյանի եւ նրա որդու վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեքենաների առքուվաճառքով զբաղվող գործարար Բաղդասար Խալաթյանին դատապարտել է 5 տարվա պայմանական ազատազրկման, իսկ որդուն՝ Հովհաննես Խալաթյանին՝ 5 տարվա ազատազրկման:

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Հովհաննես Խալաթյանը հոր պահանջով Կարեն Վարդանյանի հետ Շենգավիթ համայնքից 2015թ. փետրվարի 10-ին առեւանգել էր Արարատ Մանուկյանին եւ տեղափոխել իրենց ընտանիքին պատկանող տաքսի ծառայության գրասենյակի 1-ին հարկում գտնվող սենյակ, որտեղ նրան պահել էին 18 օր եւ խոշտանգել։ Բացի դրանից Կարեն Վարդանյանի օժանդակությամբ Բաղդասար Խալաթյանը հափշտակել էր 19 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա:

Կարեն Վարդանյանին նույնպես դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 5.5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ գործարար Բաղդասար Խալաթյանն առաջին անգամ չէ, որ ընտանիքի հետ հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: 2014թ.-ի ամռանը նրա հարսի ծնողները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն, թե Խալաթյանի կինը ծեծել է նրանց: Հարուցված քրեական գործն ավելի ուշ կարճվել էր։

Բացի դրանից, դեռ 2007թ.-ին մեքենաների առքուվաճառքով զբաղվող գործարարը, ըստ մամուլի հրապարակումների, հողատարածքի համար վիճել էր քանդակագործ Վաչագան Մանսուրյանի կնոջ հետ եւ ծեծել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ