News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի փողոցում, որտեղ փլվածք էր առաջացել, ընդամենը մեկ շաբաթում մի ամբողջ փողոց վերակառուցեցին: Լոս Անջելեսում ընդամենը 30 ժամում 16 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհ կառուցեցին: Գերմանիայում մի քանի օրվա ընթացքում առանձնատուն են կառուցում:

Երեւանում գրեթե ցանկացած շինարարություն, բացառությամբ էլիտար շենքերի, տարիներ է տեւում, իսկ վերանորոգման աշխատանքները, հատկապես ճանապարհային՝ շաբաթներ եւ ամիսներ: Հերթական օրինակը մեկ շաբաթ առաջ սկսվեց Մայիսի 9 փողոցում՝ Մանանդյան փողոցի հետ բանուկ խաչմերուկի անմիջական հարեւանությամբ:

Սկզբում ճանապարհածածկույթն այնպես էր քանդվել, որ երկկողմանի երթեւեկությունն ամբողջությամբ մեկ ուղղությամբ էր կատարվում:

Ամենայն հավանականությամբ, վերանորոգման աշխատանքները կապված են փողոցի հակառակ ուղղությամբ գտնվող շենքում ջրի անցկացման հետ՝ դատելով նրանից, որ բացվել է հենց ջրատար խողովակի հատվածը: Վերանորոգվող մասը, ինչը կարելի է հաճախ հանդիպել, ժապավենով առանձնացվել է: Եվ անգամ ճանապարհային նշաններ են դրվել:

Ճիշտ է, որոշ նշաններ այնքան էլ հասկանալի չեն: Այսպես, մի կողմից տեղադրվել են արագությունը սահմանափակող նշաններ եւ նշան, որը զգուշացնում է ճանապարհային աշխատանքների անցկացման մասին: Մյուս կողմից էլ տեղադրվել է «վազանցն արգելվում է» նշանը, որը երկու հոծ գծերի առկայության դեպքում  մի տեսակ անտեղի է, այնտեղ, որտեղ պետք է «ճանապարհի նեղացում» նշանը տեղադրվեր: Վերանորոգման աշխատանքների պատճառով երթեւեկության երկու ուղղությունները մեկ ուղղությամբ են կատարվում եւ առանց նախօրոք զգուշացնող նշանի վարորդը տհաճ իրավիճակում էր հայտնվում:

Մեկ շաբաթ անց բաց հատվածն ինչ-որ կերպ ծածկեցին, սակայն անձրեւի եւ ինտենսիվ երթեւեկության պատճառով խորը փոսեր են առաջանում:

Խասչմերուկն, ինչպես վերեւում նշվեց, բավականին աշխույժ է, կարգավորող լուսացույց չկա եւ այստեղ հաճախ են վթարներ տեղի ուեննում: Այսպիսի «անակնկալով» վթարների վտանգները մի քանի անգամ մեծանում են:

Սակայն պատվիրատուներին, ինչպես նաեւ հսկիչ մարմիններին դա քիչ է անհանգստացնում: Իհարկե, ավելի  հեշտ է խոսքերով հիանալ զարգացած երկրների կարգապահությամբ եւ աշխատասիրությամբ, իսկ գործնականում անբան եւ խուլիգան Ֆեդյայի օրինակով առաջնորդվել  «աշխատանքը  կսպասի» սկզբունքով:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ