News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան չկարողացավ առաջընթացի հասնել եւ նույնիսկ հրաժարվում է իր օրենքները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելուց: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում, որը հետեւում է Բրյուսելի եւ Անկարայի բանակցություններին ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, հաղորդում է AP-ն:

Զեկույցում նշվում է, որ Անկարան շարունակում է պայքարել իշխանությունների եւ լրատվամիջոցների քննադատների դեմ եւ «առաջընթաց չի արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում»:

Բրյուսելը կոչ է արել Թուրքիային վերացնել արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել էր 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո: «Լայնածավալ եւ հավաքական բնույթը, ինչպես նաեւ արտակարգ դրության պայմաններում  ձեռնարկված միջոցների անհամաչափությունը, ինչպիսիք են մեծ թվով ձերբակալությունները, կալանավորումները, պաշտոնանկությունները շարունակում են լուրջ մտահոգություններ առաջացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ