News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են խեղաթյուրել պատմությունը Ցեղասպանությունը ներկայացնելով որպես զուտ «պատերազմի հետեւանք»: Այս մասին ապրիլի 18-ին Կոնգրեսում, որտեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը:

Նրա խոսքով՝ ճշարտությունը վերապահումների եւ մեղմասության հետ կապ չունի, այն անկախ է, անվախ եւ անհաշտելի եւ այդպիսին պետք է լինի ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցում:

 «Այդ պատճառով ես բազմիցս կոչ եմ արել ԱՄՆ վարչակազմին երեւույթներն անվանել իրենց անուններով եւ պաշտոնապես ճանաչել 1915 թվականի բռնությունները որպես Հայոց ցեղասպանություն: Այս շաբաթ ես միացա իմ մի քանի գործընկերներին եւ նամակ գրեցի նախագահ Թրամփին, որտեղ կրկին կոչ արեցի նրան հիշատակել «Ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ելույթում»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ցեղասպանություն կատարած հանցագործները դեռեւս կարծում են, որ մարդկության դեմ կատարված նրանց հանցագործությունները անպատիժ կմնան», ինչը եւ  մենք տեսանք նախկին Հարավսլավիայում, Ռուանդայում եւ այսօր ԻՊ-ի ձեռքում գտնվող Սիրիայում եւ Իրաքում»:

«Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ն ավելի քան 117 մլն դոլար օգնություն տրմադրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից հետո ողջ մնացածներին: Փաստացի Հայաստանն ընդունել է ավելի քան 22 հազար փախստականների եւ նրանց ապաստան, բժշկական օգնություն  եւ քաղաացիություն է տվել: Հետագայում էլ ես աշխատելու եմ Հայոց Ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ