News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում են: Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել 2 երկրների նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ, հայտնում է Anadolu գործակալությունը:

«Այսօր մենք համաձայնության եկանք, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը կշարունակենք»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր պաշտպանական հնարավորություններն ամրապնդում է Թուրքիայում արտադրված արտադրանքի հաշվին. «Թուրքիան զարգացած պաշտպանական արդյունաբերություն ունի: Մենք ապահովում ենք մեր բանակի մատակարարումը, այդ թվում, Թուրքիայում արտադրված ռազմական արտադրանքի հաշվին, որը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին»:

Իլհամ Ալիեւը նշել է նաեւ պաշտպանության ոլորտում հարաբերությունների հաջող զարգացումը՝ ընդգծելով, որ կողմերը շարունակում են համատեղ զորավարժություններ եւ հետազոտություններ անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ