ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, փոխանցում է ԱՊԱ–ն։
Նամակում ԱՄՆ նախագահը նշում է, որ մտադիր է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում։ «Ձեր հետ միասին մենք ահաբեկչության ոչնչացման հարցում կարող ենք առաջընթաց գրանցել, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու Եվրոպայում էներգետիկ անվտանգության բարելավմանը հասնել։ Կոռուպցիայի դեմ պայքարում և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը ներդրում կլինի այդ ջանքերում։,–հաղորդում է կայքը։
Սակայն պետք է նշել, որ ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունում այդպիսի հաղորդագրություն հրապարակված չէ։