News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շիրակի պետական համալսարանում այսօր՝ մայիսի 10-ին, շարունակվում է ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, որին այս անգամ մասնակցում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բուհի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը եւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ իրենց պահանջը ռեկտորի հրաժարականն է եւ այդ հարցում փոխզիջում չի կարող լինել: Նա տեղեկացրեց, որ բուհի ռեկտորը նախօրեին ստորագրահավաք է կազմակերպել դասախոսների շրջանում, նշելով, թե բուհում ամեն ինչ նորմալ է, դասադուլ չկա, սակայն դա այդպես չէ:

Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ եթե ռեկտոր Սահակ Մինասյանը «նամուս ունեցող գյումրեցի է», ապա պետք է հրաժարական տա. «Տեսնում եմ մի ղեկավար՝ ի դեմս Սահակ Մինասյանի, ով կարծում է, թե դեռ հանրապետականների ժամանակն է: Ինքը դեռ տաք է, չի հասկանում, որ վերջացավ, ինքը պետք է չհասցներ սրան, պատվավոր ձևով, սուս-փուս հրաժարականը գրեր»:

կցիայի մասնակիցները վանկարկում են «Սահակ, հեռացիր»: Նրանք ողջունեցին համալսարանի ներսում գտնվողն ուսանողներին, որոնց թույլ չեն տալիս միանալ բողոքի ակցիային:

Տպել
Ամենաշատ