News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է եւ պետք է ձեւավորի մրցութային հանձնաժողով՝ ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու համար: Այս մասին ասված է 94 փաստաբաններ ու 18 հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարությունում, որը վերաբերում է նրան, որ Ազգային ժողովում չընտրվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածուն՝ Էմիլ Բաբայանը:

Հայտարարությունում ասվում է.

«26.04.2018թ․Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու: Այդ առաջադրման կապակցությամբ մտահոգությամբ հանդես էին եկել ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ, ինչը եւ դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետությաննախագահին եւ Ազգային ժողովին:

04.05.2018թ. Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց Ազգային ժողովի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէին պահպանվել մի շարք ընթացակարգային եւ թեկնածուին առաջադրվող պահանջներ:

Անհրաժեշտ է ի սկզբանե թոթափել այն թյուր կարծիքը, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահը պարտավոր է առաջադրել նոր թեկնածու։ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված՝ նոր թեկնածու առաջադրելու ժամկետային սահմանափակման նպատակը չի կարող գերակշռել Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրության պահպանության շահի նկատմամբ:

Բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորման առարկան չի ընդգրկում Հանրապետության նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կարգավորումը: Ուստի Հանրապետության նախագահը չի կարող գերապատվություն տալ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ԱԺ աշխատանքի կազմակերպման տեխնիկական պահանջներով՝ ի վնաս իր սահմանադրական հիմնական խնդրի լուծման:

Վերոնշյալը ոչ միայն անհրաժեշտ, այլեւ միակ հնարավոր ձեւաչափն է, որն ի զորու է երաշխավորելու իրավաբանական համայնքում բարձր որակավորում եւ հեղինակություն  ունեցող մասնագետներից հավասար եւ արդար մրցակցության արդյունքում թափանցիկ եւ հրապարակային ընթացակարգերով թեկնածուի ընտրությունը: Դժվար է պատկերացնել մասնագիտական որակների եւ անձնական հատկանիշների բարձր ստանդարտների համապատասխանող որեւէ մասնագետի, որը պատրաստակամություն կդրսեւորի ստանձնելու նման բարձր պաշտոն ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։ Էլ ավելի դժվար է պատկերացնել, որ այդպիսի ճանապարհով ընտրված դատավորը երբեւէ կունենա անկախ ու անկողմնակալ գործելու կարողություն:

Դատարանների ձեւավորման եւ դատավորների ընտրության մրցութային ընթացակարգերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում եւ պրակտիկայում ընդունված ստանդարտներ են, որոնք կոչված են ապահովելու ինչպես մասնագիտական եւ անձնական  բարձր որակներ ունեցող թեկնածուների ընտրությունը, այնպես էլ նրանց անկախությունն ու համապատասխան դատարանների հեղինակությունը:

Նկատի ունենալով վերոգրյալը եւ նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրությամբ սահմանված իրավունքներն ու սկզբունքները՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է եւ պետք է ձեւավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով եւ, հանդիսանալով խորհրդակցական մարմին, իրականացնի հավասարության եւ արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ եւ հրապարակային մրցույթ եւ Հանրապետությաննախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից եւ Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընտրությանը կառաջադրի իր ընտրությամբ լավագույն թեկնածուին, իսկ Ազգային ժողովն, իրեն վերապահված լիազորության շրջանակներում, հիմք ընդունելով խորհրդատվական մարմնի եզրակացությունը եւ Հանրապետությաննախագահի առաջադրումը, քննարկման եւ քվեարկության արդյունքում կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր:

Կարեւոր է նկատի ունենալ, որ միայն վերը նշված չափանիշներին եւ սկզբունքներին համապատասխանող ընթացակարգով թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը կապահովի Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանսահմանադրաիրավական բովանդակությունը՝ Ազգային ժողովին տրամադրելով առաջադրված թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու հարցում բոլոր անհրաժեշտ եւ բավարար հիմքերը: Նշվածը պարտադիր նախապայման է ինչպես իշխանությունների հավասարակշռման եւ փոխադարձ զսպման սահմանադրական սկզբունքի, այնպես էլ Ազգային ժողովին վերապահված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության լիազորության բովանդակության ապահովման տեսանկյունից:

Վերոնշյալ հանձնաժողովը պետք է համալրված լինի հեղինակավոր իրավաբաններով, վայելի հանրային վստահություն եւ համապատասխանի անկախության եւ անկողմնակալության չափանիշներին: Խորհրդատվական հանձնաժողովի հնարավոր կազմը կարող է բաղկացած լինել հանրային բարձր հեղինակություն վայելող իրավաբաններից՝ ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնց առաջադրումը եւս կարող է իրականացվել իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչների (Կառավարություն, Բարձրագույն Դատական Խորհուրդ եւ այլն) կողմից։:

Խորհրդատվական հանձնաժողովը հավակնորդների մրցույթի արդյունքում պետք է խորհրդատվական կարծիք ներկայացնի թեկնածուների վերաբերյալ՝ հիմք ընդունելով նման ընտրությունների նկատմամբ կիրառելի պահանջները եւ ընթացակարգերը:

Լիահույս ենք, որ Հանրապետությաննախագահը, հիմք ընդունելով վերոգրյալը եւ առաջնորդվելով Սահմանադրական դատարանի բարձր հեղինակության ապահովման անհրաժեշտությամբ, կանսա քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մասնագիտական համայնքի ներքորստորագրյալ ներկայացուցիչներիս պահանջինեւ ձեռնամուխ կլինի հավասարության եւ արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ եւ հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության եւ առաջադրման գործընթացին՝ հիմնված բարձր հեղինակություն վայելող հանձնաժողովի խորհրդատվության վրա:

Հայտարարությունը ստորագրած փաստաբաններ.

Մուշեղ Շուշանյան,

Լուսինե Հակոբյան,

Տիգրան Եգորյան

Դիանա Գրիգորյան,
Քրիստինա Բեյբության,

Դավիթ Գյուրջյան,

Մարգարիտա Գյուլումյան,

Անի Գինոսյան,

Հրանտ Դավթյան

Տիգրան Աբրահամյան

Գարիկ Մալխասյան

Կիմա Սարյան

Արմեն Սողոմոնյան

Ալմաստ Սարգսյան
Հրաչ Քոչարյան

Հասմիկ Պետրոսյան

Ծովինար Բալայան

Արամազդ Կիվիրյան

Արայիկ Պապիկյան

Արմեն Հայրապետյան

Մարատ Կոստանյան

Գեւորգ Դավթյան

Հայկ Սանոյան

Փիրուզա Վարդանյան

Մարո Խաչատուրյան

Երվանդ Վարոսյան

Անահիտ Չիլինգարյան

Նաիրա Սահակյան

Նինա Կարապետյանց

Գոհար Պետրոսյան

Հայարփի Սարգսյան

Մարիամ Քյանդարյան

Վահե Հովսեփյան

Նունե Դանիելյան

Անետա Սարգսյան

Մոնիկա Մարգարյան

Շուշանիկ Թադեւոսյան

Արտակ Նավասարդյան

Հենրիկ Մարտիրոսյան

Լուսինե Բակումյան

Հովհաննես Չամսարյան

Տանյա Հակոբյան

Դավիթ Խաչատուրյան

Անահիտ Սաղաթելյան

Քրիստինա Գեւորկյան

Վահագն Մարտիրոսյան

Լուսինե Մարտիրոսյան

Հայկանուշ Պարսամյան

Տիգրան Սարգսյան

Օլգա Սաֆարյան

Մերի Գեւորգյան

Արթուր Այվազյան

Վարդան Առաքելյան

Հերմինե Միքայելյան

Սեդա Սողոմոնյան

Տաթեւիկ Ասատրյան

Զարուհի Թամազյան

Երեմ Սարգսյան

Վարազդատ Ասատրյան

Լուսինե Սահակյան

Գեորգի Մելիքյան

Մարգարիտա Պողոսյան

Սերգեյ Գրիգորյան

Արմինե Կարապետյան

Ռոբերտ Դավթյան

Թեհմինե Հովսեփյան

Արմեն Սարգսյան

Սյուզաննա Մալխասյան

Հայկ Սողոմոնյան

Լիպարիտ Սիմոնյան

Արմինե Հարությունյան

Զորայր Հարությունյան

Դավիթ Հայրապետյան

 Նարինե Ռշտունի

Արմինե Մկրտչյան

Գրիշա Բալասանյան

Մարիամ Մկրտչյան

Հակոբ Սաֆարյան

Էդգար Հովհաննիսյան

Հարություն Բաղդասարյան

Լարիսա Հայրապետյան

Հերմինե Գյուրջինյան

Ինեսսա Պետրոսյան

Արա Զաքարյան

Վահե Մակյան

Արտակ Շադյան

Գայանե Դեմիրչյան

Լուսինե Աբաջյան

Էլզա Զաքարյան

Վահան Հովհաննիսյան

Հովսեփ Սարգսյան

Գայանե Բաբայան

Լարիսա Հայրապետյան

Հայտարարությանը միացած հասրակական կազմակերպություններ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Սոցիալական արդարություն» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Իջեւանի ՔԵԿ

Կապանի ՔԵԿ

Արտաշատի ՔԵԿ

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», ՀԿ

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Տաթեւիկ» ՀԿ

«Վելես» ՀԿ

«Շողեր միություն» ՀԿ

Հրազդան ՔԵԿ

«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ

«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ

«Էջմիածին» ՀԿ

«Իրավունքի ուժ» ՀԿ

Սույն հայտարարությունը մնում է բաց միանալու համար:

Տպել
Ամենաշատ