«Ինձ համար մեծ պատիվ է Քեթի Զաքարիային նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ներկայում Քեթին զբաղեցնում է Truth Social-ում հաղորդակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնը, որտեղ նա իրեն փայլուն է դրսևորել։
Ավելի վաղ նա մասնակցել է իմ ընտրարշավներին՝ օգնելով աշխատանքին առանցքային «տատանվող» նահանգներում, որտեղ մենք բոլոր դեպքերում հաղթանակ ենք տարել։ Նա անփոփոխ հուսալի աջակցություն է ցուցաբերել և հենց սկզբից եղել է իմ շարժման հավատարիմ ու աչքի ընկնող կողմնակիցը։ Բացի դրանից, նա MAGA շարժման նվիրված մասնակից և աջակից է։ Վստահ եմ, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում Քեթին գերազանց արդյունքների կհասնի։ Այս պաշտոնում նա փոխարինում է հրաշալի Քերոլայն Լևիթին, որը հիանալի է կատարել իր պարտականությունները»,- նշել է Թրամփը։





























