Հոկտեմբերի 9-ին Պանամայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ։ Դրա մասին հայտնել են Կոստա Ռիկայում ԱՄՆ դեսպանատնից։
ԱՄՆ ցունամիի նախազգուշացման համակարգը կանխատեսում է ցունամիի հնարավոր վտանգ Կենտրոնական Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մեծ մասի երկայնքով, ինչպես նաև Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Էկվադորում, Պերուում, Նիկարագուայում, Գվատեմալայում, Սալվադորում և Մեքսիկայում։





























