News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտադիր չէ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերադարձնել ոստիկանության համակարգ։ NEWS.am–ի հետ զրույցում ոստիկանապետը հավաստիացրել է, որ իր օրակարգում նման հարց չկա։

Մինչդեռ շարունակվում են լուրեր շրջանառվել, թե Աշոտ Կարապետյանի թեկնածությունը դիտարկվել է Օսիպյանի տեղակալի պաշտոնում։ Կան տեղեկություններ նաեւ, որ այդ լուրերը շրջանառության մեջ է դրել հենց Աշոտ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ վերջինս պաշտոնանկ է եղել 2016 թվականի օգոստոսին։ Աշոտ Կարապետյանը Սարի թաղում համակարգում էր իրավապահների ծառայությունը, որի ընթացքում բախվեց երկու կողմը։ Սարի թաղը վերածվել էր ռազմադաշտի։ Բախումների հետեւանքով մարմնական տարբեր աստիճան ի վնասվածքներ էին ստացել նաեւ լրագրողները։ Վլադիմիր Գասպարյանը նախ խիստ նկատողություն էր հայտարարել Կարապետյանին, ապա օրեր անց նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից։

Բացի այդ՝ Կարապետյանը հանրության լայն զանգվածներին հայտնի է մարդկանց խոշտանգելու իր հակումներով։ 14 տարի առաջ ցույցերի մասնակից Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու գործը հասավ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի արդյունքում ՄԻԵԴ–ը ճանաչեց Վիրաբյանի խոշտանգման փաստը եւ պարտավորեցրեց ՀՀ իրավապահ մարմիններին խոշտանգման փաստով արդարացի քննություն իրականացնել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Տպել
Ամենաշատ