News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից խոստացված բացահայտումների մասով արդեն կան բերման ենթարկվածներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ այսօր ԱԱԾ-ն նախկինում կատարված հանցագործությունների, այսինքն կոռուպցիոն համաձայնության արդյունքում կոռուպցիոն շղթաների բացահայտում է  իրականացնում, եւ կարճ ժամանակում բոլորն ականատես կլինեն խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած անձանց բացահայտմանը եւ օրենքի ուժով պատասխանատության ենթարկմանը։

«Ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն պետբյուջե, այլ ոչ գնան, նստեն բանտերում եւ ոչինչ չլինի։ Արդյունքում նստելու են մարդիկ, որոնք իրականում չեն հարստացել, աշխատել են աշխատավարձով:

Մենք հիմա դեպքեր ունենք, որ մարդը չգիտի, թե իր անունով գրանցված է կազմակերպություն, որը իրականացնում է տնտեսական գործունեություն եւ հարկեր չի վճարում։ Այս պահին ունենք այդպիսի 350 մարդ։ Իրենք սովորական, ծանր սոցիալական վիճակում ապրող մարդիկ են, որոնցից անձնագրերեը վերցրել են, 5, 10, 20 հազար դրամով եւ իրենց անուոնվ գրանցել են ԱՁ-ներ կամ ՍՊԸ-ներ։ Շուտով դուք ականատես կլինեք»,-ասել է նա՝ հավելելով, որ ամբողջ պատկերը կհրապարակվի մայիսի 23-ից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ