News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստի ավարտին անդրադարձավ տեսանկարահանող ու ու արագաչափ սարքերի գործունեությանը։

Նա դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, հետաքրքրվեց. «Ի՞նչ եզրակացության եկանք ու արդյոք Արդարադատության նախարարության հետ ինչ-որ ընդհանուր հայտարարի եկել եք, թե այս ոլորտում խնդիրներն ինչպես եք լուծելու»:

Ի պատասխան Վալերի Օսիպյանն ասաց, որ կա խախտումների ցանկ, որոնցով խախտումները չեն արձանագրելու. «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դա կազմում է քաղաքացիների բողոքների 80 տոկոսը»:

Նրա խոսքով, երբ իրենք դադարեցրին արագաչափերի գործունեությունը, այդ ընթացքում զոհերի թիվը, կարծես թե, մի փոքր ավելացավ. «Իսկ երբ որ հայտարարություն եղավ նորից ոստիկանության կողմից, որ արագաչափերը գործում են, քաղաքացիների կողմից ուսումնասիրությամբ պարզվել է, որ բողոքները արագաչափերի մասով չի, այլ հակառակը, կան քաղաքացիներ, որոնք  դիմում են խնդրանքով, որ փողոցներում արագաչափեր տեղադրվեն: Այստեղ ամբողջ խնդիրը տեսանկարահանող սարքերի խնդիրն էր»:

Օսիպյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպում պետք է ունենան ՀԿ-ների հետ, որոնք աջակցում են ոստիկանության այս հարցում. «Որ իրազեկեն քաղաքացիներին, որ փողոցներում անարխիա չտիրի: Որովհետեւ կարող են լինել վարորդներ, որոնք կօգտվեն ոստիկանության որոշումից ու խախտումներ թույլ կտան»:

Փաշինյանն էլ նկատեց, որ պետությունը ունի բավարար մեխանիզմներ կարգը պահպանելու համար. «Մենք պետք է փոխենք խնդրի փիլիսոփայությունը, մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ: Այսինքն մարդը դուրս է գալիս, ասում ենք, որտեղ բռնենք, մի հատ տուգանենք: Այս փիլիսոփայությունը պետք է փոխվի: Դա չպետք է հակադրել ՃՈ ապահովման խնդիրներին: 

Պետք է ամեն ինչ լինի հանուն քաղաքացու ու տուգանքների չափերի ու ընթացակարգերի հետ կապված օրենսդրական փոփոխություններ պետք է պատրաստել, որ այս հարցում ունենանք էական, լրջագույն փոփոխություն: Քաղաքացիները պետք է անարդարության զգացողությունը թոթափեն: Ինչ վերաբերում է անկարգապահ վարորդներին, ոստիկանությունն ունի բոլոր լծակները նրանց կարգի հրավիրելու համար»:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ տեղեկացրեց, որ նախարարությունը e-draft.am կայքում տեղադրել է վարչական տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը։ նա ասաց, որ առաջիկայում, երբ որ լրանան ժամկետները, իրենք նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը, որպեսզի գնա Ազգային ժողով: 

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետից հետաքրքրվեց, թե համաներումը որ ժամկետների համար պետք է իրականացնել, ինչին Օսիպյանը պատասխանե՝ մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը եւ վերջին իրադարձությունների օրերը, երբ տեղի էին ունենում երթեր, ցույցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ