News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի բնակիչ Հակոբ եւ Ալինա Ավետյանների անասնագոմում հունվարի 25-ին առավոտյան ժամը 10-ին կովը երկգլխանի հորթուկ է ծնել (Ֆոտոռեպորտաժ):

Ինչպես Սոտքից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հակոբ Ավետյանը մասնագիտությամբ էլեկտրիկ է, իսկ կինը՝ տնային տնտեսուհի։ Նրանք 25 տարվա ամուսիններ են, 20 տարի է՝ զբաղվում են անասնապահությամբ, ունեն 3 տղա, 1 աղջիկ։ 

Ըստ ամուսինների՝ կովը դժվարությամբ է լույս աշխարհ բերել հորթուկին։ Կովին «ազատել են» ընտանիքի անդամները։ Երկգլխանի հորթուկը կերակրվում է օրը 3 անգամ, սակայն ոչ թե իրեն ծնած կովից, այլ ընտանիքի անդամներն են կերակրում։

Ըստ տեղի անասնաբուժների՝ եթե հորթուկը ապրի երեք օր, ապա նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնա։ Ուշագրավ է, որ հորթուկը էգ է, սակայն անասնաբույժների խոսքով, ունի արուին բնորոշ հատկություններ: Գյուղացիներն ապշած են տեղի ունեցածից, նրանք մինչ այս երկգլխանի հորթ չէին տեսել։ 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ