News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը հաստատեց ավելի վաղ Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությունը, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը Բաքվին զենք վաճառելու էմբարգոն չեղարկելու վերաբերյալ իրականությանը չի համապատասխանում:

Հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում դեսպանն ընդգծեց, որ Ֆրանսիան բծախնդրորեն կատարում է միջազգային օրենսդրությունից բխող իր պարտավորություննեը՝ զերծ մնալ զենքի եւ զինամթերքի մատակարարումներից, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Ի պատասխան Հայաստանի սահմանին եւ Արցախի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական ուժերի կուտակումներին առնչվող հարցին՝ դեսպանը շեշտեց, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: Դիվանագետը նշեց, որ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Ֆրանսիան հավատարիմ է այն դիրքորոշմանը, որի համաձայն հակամարտությունը չի կարող ուժային լուծում ունենալ, միայն խաղաղ բանակցություններով»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ