Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիրի շրջանում գտնվող հայկական եկեղեցին սկսվել է վերանորոգվել։

Թուրքական istasyongazete–ի փոխանցմամբ՝ Աքշեհիրի քաղաքապետարանի միջոցներով վերանորոգվող հայկական եկեղեցին նախատեսվում է արվեստի կենտրոն դարձնել։

Աքշեհիրի քաղաքապետը տեղում է ծանոթացել վերանորոգման աշխատանքներին եւ վստահեցրել, որ 2 մլն լիրա (500 հազար դոլար) արժողությամբ վերանորոգումը կավարտվի 2019–ի հունվարին։ Նա շեշտել է, որ այն դառնալու է արվեստի կենտրոն, որտեղ կկազմակերպվեն արվեստի ցուցահանդեսներ։