News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղաքապետի ընտրություններում օգտագործվող «անազնիվ» քաղտեխնոլոգիաներին, ընտրակաշառք բաժանելու՝ ԲՀԿ–ի հասցեին հնչող մեղադրանքների, ինչպես նաև՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Երեւանի ավագանու ընտրություններին ի՞նչ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառեցին մրցակից թեկնածուները, կայի՞ն մեթոդներ, որ փոխառվել էին նախորդ իշխանություններից։

Ես կարծում եմ, որ, իհարկե, տարբերվում են նախորդ ընտրություններից, քանի որ մինչեւ այս պահը ընտրական փուլի ավարտին մնացել է 3 օր, չկա վարչական ռեսուրսի կիրառում, չկա ընտրակաշառք, որեւէ քաղաքական ուժի հնարավոր չէ մեղադրել ընտրակաշառք բաժանելու մեջ, չկա եւ չի լինելու,  ես սա համարում եմ մեծ առաջընթաց, բեկում ընտրական պրոցեսում։ Ինչն է վա՞տ. վատ է այն, որ ՀՀԿ–ից ավելի վատ, ավելի կեղտոտ մեթոդներով սոցցանցերը օգտագործվեցին կոնկրետ իմ եւ Արտակ Զեյնալյանի դեմ կեղտոտ հակաքարոզչություն իրականացնելու համար։ Բայց քանի որ Հայաստանը եվրոպական հանրության մի կարեւոր մասն է, որեւէ մեկը թող հանկարծ հույս չունենա, որ մնալու է անպատիժ։ Ինձ հայհոյելու եւ սոցցանցերում կեղտոտ հակաքարոզչություն կազմակերպելու գործին լծվել են որոշ նախարարություններ իրենց աշխատակազմերով, ի դեպ, երբ կինը մուժիկի նման հայհոյում է, հայհոյում է Սփյուռքի նախարարության աշխատակիցը, նայում ես՝ երիտասարդ կին է, աղջիկ է, չգիտեմ, այստեղ արդեն ոչ միայն բարոյականության, այլ նաեւ անվտանգության հետ խնդիրներ են առաջանում, այդ ամբողջը փաստագրված եւ ուղարկված է ոչ միայն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովոիչին, որն այս օրերին Երեւանում է, այլ նաեւ ուղարկված է իմ կողմից։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս իրենց չմոռանալ, որ ես նաեւ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն եմ, մի գործիչ եմ, որը բավականին մեծ ազդեցություն ունի եվրոպական կառույցներում, ես եւս հետամուտ եմ լինելու, որ խոսքի ու մտքի ազատության վրա բոլոր բռնացողները ստանան իրենց արժանի պատիժը։

Ասեմ նաեւ, որ մեր ձեռքի տակ է իրենց ֆեյքերի ողջ համակարգը, որը համակարգում է ոմն Աշոտ Սարգսյան, մի անձնավորություն, որը նախկինում զբաղված էր Սերժ Սարգսյանի PR-ով, այս անձնավորությունը եւս, ես իրեն խոստանում եմ, ենթարկվելու է հստակ պատասխանատվության։ Կեղտոտ տեխնոլոգիաների առումով այս ընտրություններն աննախադեպ էին իմ մասնակցած եւ իմ՝ լրագրող եղած ժամանակ տեսած բոլոր ընտրություններից, իրենք գերազանցեցին բոլոր ՀՀՇ–ականներին, բոլոր ՀՀԿ–ականներին, բրավո՛։

Համացանցում տեղեկություն է տարածվում, որ կաշառք են բաժանում, ինչը կապվում է ԲՀԿ–ի հետ։ Ինչո՞վ եք դուք դա պայմանավորում։

Սա նույն տեխնոլոգիաների փաթեթի մեջ է, նույն արսենալի մեջ, ի դեպ, այնքան փնթի են աշխատում, որ վիդեոսյուժե են տեղադրում,  որ ինչ–որ մեկը «դուբլյոնկայով» ընտրակաշառք է բաժանում, ասում են՝ ահա, տեսեք, ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում,  ես մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե 40 աստիճան շոգին ինչպես է հնարավոր հագնել «դուբլյոնկա», ինչ–որ մեքենայից ընտրակաշառք բաժանել, սա եւս նույն փաթեթի մեջ է, եւ ես այս քարոզարշավի ընթացքում արդեն հազարերորդ անգամ դիմում եմ հարգարժան ոստիկանապետին՝ զբաղվեք բոլոր այդ ահազանգերով, բա այդքան զբաղվում եք, ինչի՞ մեկին չեք ներկայացնում, որ ընտրակաշառք է բաժանում։

Ես նորից եմ ասում՝ ինձ ճանաչող ցանկացած ոք պիտի իմանա, որ իմ արժանապատվությունից ցածր կլինի, որ ինձ որեւէ մեկը քվե տա ընտրակաշառքով։  Այսօր մի զավեշտալի օրինակ բերեցի. Շվեյցարիայից զանգել էր իմ հայտնի գործընկերներիցս մեկը, խնդրել էր իր բարեկամուհուն փոխանցել 75000 դրամ, որը քիմիա էր ստանում, ես այնքան անակնկալի եկա, որ այդ գումարը փոխանցել եմ իմ լրագրող գործընկերների ներկայությամբ, գիտեք՝ ԱԱԾ–ն շատ զգոն մեզ հետեւում է։ Ես հասկանում եմ, որ սա գուցե աբսուրդ է, բայց իրավիճակը սա է։ Հիմա ասում եմ՝ կամ դուք կապացուցեք, որ ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում, կամ մենք իրավաբանների խումբ ենք ստեղծել եւ հատ–հատ իրավական գործընթաց ենք սկսելու «Իմ քայլի», տարբեր այլ դաշինքների ավագանու թեկնածուների հանդեպ, որոնք իրենց պաշտոնական ֆեյսբուքյան էջերում տեղադրել եւ տարածում են ապատեղեկատվություն, թե իբր ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում։ Մենք ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ոք պիտի պատասխան տա իր խոսքերի ու իր քայլերի համար։

Մտավախություն չունե՞ք, որ համապետական տոնը՝ սեպտեմբերի 21-ի անկախության օրը, որը համընկնում է քարոզչության վերջին օրվա հետ, կօգտագործվի իշխանությունների կողմից իրենց թեկնածուին PR անելու համար:

Ես հասկանում եմ, որ համապետական տոնը չի կարող չնշվել, ինչ ասեմ՝ եթե երեւանցիներն այնքան կկորցնեն իրենց ադեկվատությունը, որ մեր բոլորի անկախության տոնը կվերածեն Հայկ Մարությանի անձնական PR–ի, ինչ ասեմ՝ no comment:

Եթե ասում եք, որ ավագանու ընտրություններին արդեն կիրառվում են ոչ ազնիվ մրցակցային մեթոդներ, չե՞ք բացառում, որ ավելի կատարելագործված ոչ ազնիվ մեթոդներ կկիրառվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ես այնպիսի ընտրությունների միջով եմ անցել, որ որեւէ բան չեմ կարող բացառել։ Իհարկե, որեւէ բան մեր քաղաքական իրականության մեջ չեմ բացառում, բայց չեմ ցանկանում, որ այդպես լինի, որովհետեւ եթե մենք չունեցանք ավագանու  արդար ընտրություններ, արտահերթ խորհրդարանական արդար ընտրություններ, դա կլինի այս լուսավոր հեղափոխության վերջը։

Քաղաքական ուժերը, որոնք սատարեցին Նիկոլ Փաշինյանին, քարոզարշավի ընթացքում սեւացվեցին. հնարավո՞ր է՝ դա անդրադառնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացի վրա, այսինքն՝ վարչապետը չունենա լծակ խորհրդարանը ցրելու համար։

Այն, որ իրենք մեծապես վիրավորեցին «Լույս» դաշինքին, իրենց հետ քաղաքական ճանապարհ անցած գործընկերներին՝ Էդմոն Մարուքյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Արտակ Զեյնալյանին, սեւ ու սպիտակի բաժանելով, «մեր դեմ խաղ չկա»–ով, «պիտի գանք, ջախջախենք, 90 տոկոս ձայն ենք տանելու, ասֆալտին ենք փռելու, ծեփելու ենք պատերին», դա փաստ է։ Ինչ կորոշի «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանի ցրման նախաձեռնության առումով, չեմ կարող ասել։ Մենք դեռ չենք քննարկել, քանի որ այդպիսի նախաձեռնություն դեռ չի ներկայացվել խորհրդարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ