News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՅԴ–ական եւ ԲՀԿ–ական նախարարներն աշխատանքից կազատվեն, կարելի է ասել, որ արդեն ազատված են։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հրավիրված հավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ–ն եւ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Բացի դրանից, առաջիկա Կառավարության նիստին աշխատանքից կազատվեն այդ կուսակցությունները ներկայացնող մարզպետները»,– ասաց վարչապետը։

Նա հերթով ընթերցեց ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախարարների անունները, եւ հենց հրապարակում ստորագրեց նրանց աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումները, որոնք ըստ օրենսդրության պետք է ուղարկվեն ՀՀ նախագահին,  քանի որ նախարարներին աշխատանքի նշանակում եւ ազատում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Մասնավորապես, Փաշինյանը նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի (ԲՀԿ), Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ), էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի (ԲՀԿ), Սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանի (ԲՀԿ), Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի (ԲՀԿ), Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի (ՀՅԴ) անունները:

Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի քվոտայով նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկացել է մնալ և աշխատել կառավարությունում: ։

Նիկոլ Փաշինյանը նաեւ Բաղրամյան պողոտայում հանրահավաքում կոչ արեց հենց այս պահին բոլոր մարզերում դուրս գալ քաղաքների կենտրոնական հրապարակներ, գյուղերի գյուղամեջ և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանի կոչով Երեւանի Բաղրամյան պողոտայում ցուցարարները 1 րոպե լռությամբ հարգեցին լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա նրանց խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:

Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր ավելի ուշ արտահերթ նիստում 67 կողմ ձայներով ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը:

Ով ով է Հայաստանի նոր կառավարությունում (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ