News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բաքվի հերթական հայտարարությունները բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխության եւ պնդումների մնացյալ ամբողջ լրակազմը ոչ այլ ինչ է, եթե ոչ բազմակի կրկնողություն, այսպես ասած՝ սպառազինության մեջ վերցված արտաքին քաղաքական մուղամ: Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ «բանակցությունները կվարվեն բացառապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»: «Չնայած հայկական կողմը փորձեց փոխել բանակցային գործընթացի ձեւաչափը, Երեւանին չի հաջողվել ցանկալի նպատակին հասնել»,- ի թիվս այլոց՝ հայտարարել էր Ալիեւը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս հայտարարությունը ավելորդ անգամ ցույց է տալիս, թե հայկական կողմերն ում հետ գործ ունեն: «Ադրբեջանը կառուցողականության կաթիլ իսկ չի դրսեւորում: Պնդումների այս ամբողջ լրակազմը, թե Հայաստանը ինչ «պետք» է անի, կրկնվում է որպես հիթ: Ի պատասխան՝ կարող ենք շեշտել, որ Արցախի տարածքային ամբողջականությունը, կարգավիճակը եւ ապագան չեն կարող շահարկումների եւ սակարկությունների առարկա լինել: Սակայն սա չի նշանակում, որ խնդիրը կարգավորված է: Ադրբեջանի ղեկավարությանն անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել հաշվի նստել իրականության հետ: Իսկ իրականությունն այնպիսին է, որ ռեւանշի փորձն առաջին հերթին Ադրբեջանին է հարվածելու: Չի կարելի տարիներ շարունակ հասարակությանը ատելությամբ սնուցել, եւ պետական քաղաքականությունը ատելության վրա կառուցել»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նա, միաժամանակ, նշեց, որ այս հայտարարությունը, որն արվել է Դուշանբեում բանավոր պայմանավորվածություններից կարճ ժամանակ անց, ավելորդ անգամ վկայում է, որ Ադրբեջանի իշխանություններն ասում են մի բան եւ անում այլ բան: «Եթե Ադրբեջանը չի ցանկանում պայմանավորվել հակամարտության հիմնական կողմի հետ, սա խոսում է միայն կառուցողական մոտեցման լիակատար բացակայության մասին»,- հավելեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ