News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կայցելի աշխատանքային այցով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Մակրոնի այցելությունը Հայաստան պետական այց չէ»,- հայտարարեց Եղոյանը:

Էմանուել Մակրոնը Հայաստան կժամանի մասնակցելու հոկտեմբերի 11-12-ն անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացվում էր Հայաստան Մակրոնի պետական այցի մասին, որը պետք է տեղի ունենար մինչեւ ՖՄԿ գագաթնաժողովը: Դիվանագիտական շրջանակներում ֆրանսիական աղբյուրի տեղեկացմամբ՝ պետական այցը տեղափոխվել է մյուս տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ