News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թեեւ ղարաբաղյան հակամարտությունն, անշուշտ, կլինի Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի օրակարգում, սակայն դժվար թե այն դառնա այցի գլխավոր կետերից մեկը։

Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտնեց ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Քերի Քավանոն՝մեկնաբանելով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթի վերջերս կատարած այցը Հայաստան, ինչպես նաեւ՝ Ջոն Բոլթոնի առաջիկա այցը։

Ամերիկյան դիվանագետը կարծում է, որ Քենթի այցի մեջ «անսովոր» ոչինչ չի եղել, իսկ, ահա, Բոլթոնի այցը բոլորովին այլ բան է։ «Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ ամիս կոչ է արել ՄԱԿ-ում Իրանին պահելու գործողություններ ձեռնարկել, սակայն նրա քայլերը զգալիորեն անհաջող էին։ Այժմ Բոլթոնը փորձում է ստանալ Կովկասի եւ Մոսկվայի աջակցությունը, որպեսզի օգնի դիմակայել իրանական ազդեցությանը։ Միաժամանակ, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ կապված արտաքին քաղաքական վիճահարույց հարցերը գերակշռում են թերթերի վերնագրերում։ Դրանց թվին են պատկանում Ուկրաինայի, Սիրիայի եւ էներգետիկայի հետ կապված հարցերը։ Դա նույնպես, անկասկած, մեծ նշանակություն կունենա Բոլթոնի օրակարգում։ Շատ կարեւոր է, որ ԱՄՆ-ը ուսումնասիրի եւ անհանգստություն հայտնի այս թեմաների մասին պաշտոնական Երեւանին, Բաքվին ու Թբիլիսիին, եւ հնարավորինս ստանա նրանց աջակցությունը»,- նշեց Քավանոն։

Նախկին համանախագահը չի կասկածում, որ Ղարաբաղի թեման կքննարկվի Բոլթոնի այցի ընթացքում, մանավանդ հաշվի առնելով Դուշանբեում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի սեպտեմբերյան հանդիպումը։ Նա նաեւ համոզված է, որ այդ հանդիպումը ցույց տվեց, որ կարգավորման հարցերով ուղիղ երկխոսությունը մնում է որպես հնարավոր տարբերակ։

«Եւս մեկ դրական նշան, որ ծագեց Դուշանբեում՝ դա վստահության ամրապնդման ճանապարհով երկու ղեկավարների առաջ շարժվելու պարտավորությունն էր, որը կնվազեցնի սահմանի եւ շփման գծի երկայնքով կրակի դադարեցման խախտումների հնարավորությունը։ Կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումն առավել կարեւոր է, քանի որ այն կարող է նպաստել խաղաղ կարգավորման համար հիմքերի ստեղծմանը։ Ես անձամբ անհանգստացած եմ, որ վերջին երկու տարիներին Ղարաբաղում խաղաղության ասպարեզում լռություն է տիրում, սակայն ոչ բավարար հանգիստ է ռազմադաշտում»,- ընդգծեց նա։

Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քիչ են քննարկում փոխզիջումային լուծումները, եւ այդ պատճառով կարգավորման մասին հնարավոր առաջարկների հետ կապված հնարավորությունները քիչ են։ « Էլի շատ բան է անհրաժեշտ անել, սակայն դա մոտ ապագայում դժվար կլինի, մանավանդ հաշվի առնելով Հայաստանում չկարգավորված քաղաքական իրավիճակն ու դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- հայտարարեց Քավանոն։

Նրա կարծիքով՝ Բոլթոնի այցն ամեն դեպքում Սպիտակ տան ու նախագահ Թրամփի համար կհստակեցնի ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը եւ այն, թե էլի ինչ կարելի է անել կարգավորումն առաջ տանելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ