News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Բաքուն պատրաստ չէ կոնկրետ կառուցողական քայլերի գնալ ադրբեջանա–ղարաբաղյան  հակամարտության կարգավորման համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան NEWS.am–ի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը։

«Շատ շնորհակալություն պարոն Մամեդյարովին այդքան «արժեքավոր» առաջարկի համար։ Ճիշտն ասած, այլ բան չէինք էլ սպասում։ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքում հստակ նկատվում է Բաքվին յուրահատուկ գիծը՝ մի կողմից ձևացնել, թե պաստրաստ են պայմանավորվել, իսկ մյուս կողմից չհրաժարվել դրված նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների նպատակը Արցախը աստիճանաբար, անարյուն իրենց տարածքի մեջ ներառելն է։ Նման սցենարը ղարաբաղցիներին զրկում է որևէ իրավունքից, խաչ է քաշում Արցախի ապագայի վրա, իսկ հայ բնակչությունը արգելանքի ներքո ու առանձնացված կլինի։ Ադրբեջանի իշխանությունների նպատակն է «սպիտակ ցեղասպանություն» իրականացնել։ Սակայն այդ սցենարը չի իրականանալու։ Հետեւաբար, բոլոր հայտարարություններին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, իսկ Արցախի բանակը եւ ժողովուրդը մշտապես ամբողջական մարտական պատրաստության վիճակում են գտնվում»,–շեշտեց Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չկա հանդիպում, որի ժամանակ չքննարկվի Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը. Փաշինյան
Վարչապետը վստահեցրել է, որ բանակցությունները գտնվում են ընթացքի մեջ...
Պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել. Նիկոլ Փաշինյան
Ինձ չեմ հիշում լավատեսական տրամադրություն հաղորդելիս Արցախի կարգավորման հարցի վերաբերյալ…
Ղարաբաղյան խնդրի լուծումը կապված է փախստականների խնդրի լուծման հետ. ադրբեջանահայերի ՀԿ
Ղարաբաղյան խնդրի լուծումը կապված է փախստականների խնդրի լուծման հետ...
Սպասում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին. Բոլթոն
«Անհամբերությամբ սպասում եմ այս շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին՝ նրանց միջեւ երկխոսության շարունակմանը նպաստելու համար...
Ադրբեջանի հետ պատերազմը սարերի հետեւում չէ. Գրիգորի Այվազյան
Ըստ նրա, հաշվի առնելով Բաքվի վարած քաղաքականությունը, դա ընդամենը ժամանակի հարց է, ընդ որում ոչ երկարաժամկետ հեռանկարում...
Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար. Աշոտյան
Արդեն մեկ տարի է, ինչ Արցախյան կարգավորման գործընթացում գործող իշխանությունների կողմից որդեգրված բանակցային ռազմավարությունը միայն մսխել է նախկինում կուտակված Հայաստանի դիվանագիտական կապիտալը...