News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հայտնել է CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի մշտական հավատարմագրման գործողությունը դադարեցնելու մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփի հետ շփումից հետո, երբ ԱՄՆ նախագահը լրագրողին քննադատել է եւ նրա պահվածքը կոպիտ համարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Թրամփը հավատում է ազատ մամուլին եւ ակնկալում ու ողջունում է իրեն եւ վարչակազմին ուղղված սուր հարցերը: Սակայն մենք չեն հանդուրժի, որ լրագրողը հպվի աղջկան, որն ուղղակի փորձում է կատարել Սպիտակ տանը ստաժորի իր պարտականությունները… Այսօրվա միջադեպի հետեւանքով Սպիտակ տունը դադարեցնում է դրան մասնակցած լրագրողի մշտական հավատարմագրման գործողությունը մինչեւ հաջորդ իրազեկում»,- հինգշաբթի Twitter-ի իր էջում գրել է Թրամփի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Հայտարարության մեջ Ակոստայի անունը չի նշվում, սակայն իրավիճակի նկարագրությունից ակնհայտ է, որ խոսքը հենց նրա մասին է: Մամուլի ասուլիսի ժամանակ Ակոստան Թրամփին հարց էր ուղղել այն մասին, թե ինչու է նա Մեքսիկայի կողմից, այսպես կոչված, ներգաղթյալների քարավանի սահմանին մոտենալը ներխուժում անվանում, երբ նրանք անգամ չեն հասել ԱՄՆ տարածք: Թրամփը հարցին պատասխանել է, բայց Ակոստան շարունակել է հստակեցնող հարցեր տալ: Այնուհետեւ նախագահը հայտարարել է, որ Ակոստայի հարցերին այլեւս չի պատասխանի, քանի որ բավականաչափ հարցեր արդեն տվել է: Սակայն թղթակիցը շարունակել է հարցեր տալ:

Այդ ժամանակ նրան է մոտեցել մի աղջիկ, որը դահլիճում բարձրախոս էր տալիս, եւ փորձել է այն վերցնել, սակայն Ակոստան մի կողմ է թեքվել, իսկ երբ աղջկան հաջողվել է բռնել բարձրախոսը, այն կրկին հետ է քաշել: Միայն որոշ հապաղումից հետո է նա համաձայնվել բարձրախոսը տալ:

Թրամփը նրան «կոպիտ, սարսափելի մարդ» է անվանել՝ մեղադրելով նաեւ գործընկերների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որոնք նույնպես ցանկանում են իրենց հարցերը տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ