News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը կրկին անտեսում է ճանապարհային նշանների վրա ամանորյա զարդարանքները։

Չնայած նրան, որ Նոր տարվա տոնակատարություններին դեռ շատ ժամանակ կա, քաղաքային իշխանությունները որոշել են ուրախացնել մայրաքաղաքի բնակիչներին եւ շեղել նրանց ուշադրությունը աղբի, խցանումների, չաշխատող տրանսպորտի մասին տխուր մտքերից եւ ժամանակից շուտ զարդարել քաղաքը։ Այս նպատակով փողոցներում եւ պողոտաներում սկսել են հայտնվել ավանդական զարդարանքներն ու ամանորյա լույսերը։ Եվ ավանդաբար դրանք նորից տեղադրվել են․․․ ճանապարհային նշանների վրա։

Նախորդ տարի NEWS.amբազմիցս փորձել է ճանապարհային ոստիկանության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա, սակայն ոստիկանները կարծես ավելի կարեւոր գործեր ունեն։

Այս տարի նույն Իսակովի պողոտայի վրա, ՃՈ վարչական շենքի անմիջական հարեւանությամբ, տեղադրված է նույն զանգակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ