Երկրապահ կամավորականների միության վարչության արտահերթ համագումարն այս տարի տեղի չի ունենա։ Այս մասին NEWS.am–ին ասաց միության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը։
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 6 ամիս առաջ։ Դրանից հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել։ Տեղեկություններ կային, որ ԵԿՄ համագումարը պետք է տեղի ունենար դեռեւս աշնան սկզբին, սակայն, առ այսօր ձգձգվում է։
«Ձգձգման պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, լրատվական ծառայությունից ճշտեք։ Համագումարը տեղի կունենա հաջորդ տարի, բայց կոնկրետ ժամկետը չեմ կարող նշել»,– ասաց Ղուկաս Ուլիխանյանը։
Հարցին՝ կան արդեն նախագահի թեկնածուներ, ԵԿՄ փոխնախագահը նշեց, որ քննարկումներ են ընթանում. «Այս պահին հավելյալ ոչինչ չեմ կարող»։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ԵԿՄ նախագահի ամենահավանական թեկնածուն ՔՊ–ական Սասուն Միքայելյանն է։





























