News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի Վարդանանց փողոցում հրդեհի հետեւանքով Ճառագայթային բժշկության կենտրոն տեղափոխված հոր եւ 3 դուստրերի վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոն այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։

«Հոր եւ 3 դուստրերի վիճակը ծանր է, բայց կայուն։ Նրանք հիմնականում այրվածքներ են ստացել դեմքի, պարանոցի եւ վերջույթների շրջանում։ Այրվածքները կազմում են մարմնի 15-16 տոկոսը»,– ասաց բաժանմունքի վարիչը։

Նշենք, որ ԱԻ նախարարությունը հայտնել էր մեկ զոհի եւ 3 վիրվորի մասին, այնինչ 4 անձ է տեղափոխվել հիվանդանոց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին՝ ժամը 07:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:42-ին, մարվել՝ 08:52-ին:

Փրկարարները շքամուտքի հատակին հայտնաբերել են քաղաքացի Հ. Խ.-ի (ծնված 1937 թ.) դին: Բնակարանի բնակիչներ Ն. (1968 թ.), Լ. (1998 թ.) և Ի. (1991 թ.) Խ.-ները հոսպիտալացվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրդեհի հետևանքով բնակարանում (150 քմ) ամբողջությամբ արվել են երկու ննջասենյակները, սանհանգույցը և խոհանոցը` գույքով, հյուրասենյակը` մասամբ:

Հրդեհ Վարդանանց փողոցում. կա մեկ զոհ, 3 վիրավոր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Ամենաշատ