News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Մհեր Ենոքյանի  ներման խնդրագրի պատասխանը անհատական իրավական ակտ է, որը հրապարակման ենթակա չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կինը, նաեւ փաստաբանն ու ներկայացուցիչը՝ Զարուհի Մեջլումյանը:

«Որեւէ մեկին Մհերը չի տվել լիազորություն, որ ես պատասխանեմ ներման խնդրագրի պատասխանը ինչ է, դա անհատական իրավական ակտ է, որը հրապարակման ենթակա չէ»,–ասաց նա։

Նշենք, որ Արդարադատության նախարարությունից  տեղեկացրել էին, որ նախարարությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը։

Ավելի վաղ մամուլում գրել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին։ Դա չէր հերքել նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատները դեմ են Մհեր Ենոքյանի ներմանը եւ այս ընթացքում մեծ աղմուկ են բարձրացրել՝ Նիկոլ Փաշինյանի որոշման վրա ազդելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ