News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վճռաբեկ դատարանը նոր որոշումով «Սանասարյան հանը» հետ է վերադարձել Թուրքիայի «Հիմնադրամների վարչությանը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոսը», նույն վճռաբեկ դատարանը 2017–ին որոշում էր կայացրել որ «Սանասարյան հանը» պատկանում է հենց հայկական «Սանասարյան հան» հիմնադրամին եւ այն վերադարձրել հայերին։ Սակայն  Թուրքիայի «Հիմնադրամների վարչությունը» բողոքարկել է այդ որոշումը եւ դատարանը արդեն այս անգամ որոշել, որ այն վերադարձվում է «Հիմնադրամների վարչությանը»։

Հայկական կողմի  փաստաբան Ալի Էլիբեյօղլուն նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու Սահմանադրական դատարան։

Նշենք, որ «Սանասարյանի հանի» վերադարձի համար արք. Արամ Աթեշյանը դատարան էր դիմել դեռեւս 2014–ի հուլիսի 3–ին։

«Սանասարյան հանը» կառուցվել է հայ բարեգործ Մկրտիչ Սանասարյանի կողմից 1895 թվականին։ Շենքի ճարտարապետն է եղել Հովսեփ Ազնավուրը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ