News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես ուսանողների այս ակցիային հումորով եմ վերաբերվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ մեկնաբանելով Երեւանի պետական համալսարանի մի շարք ուսանողների՝ նրա հրաժարականը պահանջող բողոքի ակցիան։

Իր հերթին, ԵՊՀ մամուլի քարտուղար Գեւորգ Էմին-Տերյանը նշել է, որ դա ուսանողների կամարտահայտությունն է, «բայց դրան պետք է այս պարագայում հումորով վերաբերվել»։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Նրանք նամակ են փոխանցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին՝ ռեկտորի հրաժարականի պահանջով։ Ակցիայի ընթացքում կարծիք է հնչել, թե հոգաբարձուների նոր խորհուրդը անտարբերություն է ցուցաբերում ուսանողների պահանջների հանդեպ։ Ընդհանուր առմամբ, դասերը երկրի մայր բուհում անցել են նորմալ ռեժիմով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ