News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները երեկ գիշերը ժամը 03։00-ին բացել են  Երեւան-Թբիլիսի երկաթգիծը եւ դադարեցրել իրենց բողոքի ակցիան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից, գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը։

«Երեկ հանդիպել ենք փոխվարչապետ Ավինյանի հետ։ Նա ասաց, որ Կառավարությունը «Վալլեքս» խմբի ներկայացրած առաջարկը ներկայացրել է «ՎՏԲ» բանկին, սպասում են այդ պատասխանին։ Կռավարությունից մեզ վստահեցրին, որ անում են ամեն ինչ, որպեսզի խնդիրը դրական լուծում ստանա»,- ասաց նա։

Արմեն Կիրակոսյանը նշեց, որ Կառավարությունից իրենց վստահեցրել են, որ պատասխանը շատ չի ուշանա, հակառակ դեպքում իրենք կվերսկսեն բողոքի ակցիաները։

«Կարծում եմ, որ մինչեւ փետրվարի 28-ը պատասխան կլինի, քանի որ մարտի 1-ից բոլոր աշխատակիցներն ազատված են աշխատանքից եւ վիճակն ավելի կբարդանա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները եւ քաղաքի բնակիչները փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթգիծը՝ պահանջելով վերագործարկել պղնձաձուլարանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ