News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել ընդդիմադիր Cumhuriyet-ի լրագրողների եւ ղեկավարների դեմ դատավճիռները, ինչն անհանգստություն է առաջացրել Թայիփ Էրդողանի ժամանակ ԶԼՄ-ի ազատության վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը:

Վերաքննիչ դատարանը վճռել է, որ սկզբնական դատավարությունը օրինական է եղել եւ հաստատել  նրա աշխատակիցների դեմ մեղադրական դատավճիռները:

Cumhuriyet -ի 14 աշխատակիցները անցյալ տարի բանտարկվել էին ահաբեկչության եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին աջակցելու մեղադրանքով: Բոլոր մեղադրյալները հերքել են իրենց  դեմ ներկայացված մեղադրանքները:

Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնում Թուրքիայում լրատվամիջոցների ազատության վերաբերյալ՝ Էրդողանին մեղադրելով անհաջող հեղաշրջումը այլախոհության ճնշման համար պատրվակ օգտագործելով:

Լրագորղներ Հաքան Կարան եւ Գուրայ Օզը, ծաղրանկարիչ Մուսա Կարտը, փաստաբան Մՙուստաֆա Քեմալ Գունգորը, վարչության անդամ Օնդեր Չելիքը եւ հաշվապահ Էմրե Իպերը կմնան բանտում: Թուրքական օրենսդրության համաձայն՝ մինչեւ 5 տարի դատավիճռները հետագայում չեն կարող բողոքարկվել:

Գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունկուն, հայտնի լրագրող Ահմետ Սիքը, ինչպես նաեւ Հիքմետ Չետինկայան, Օրհան Էրինկը, Աքին Աթալայը եւ Այդին Էնգինը, որոնք ավելի քան 5 տարով են ազատազրկվել պետք է վերադառնան բանտ՝ սպասելով բարձր ատյանի դատարանում բողոքարկմանը:

Չախողված հեղաշրջումից հետո ավելի քան 77 հազար մարդ կալանավորվել էր՝ սպասելով դատավարությանը, իսկ մոտ 150 հազար պետական ծառայողներ եւ զինծառայողներ ազատվել կամ հեռացվել էին աշխատանքից: Կալանավորումները դեռ շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ