News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ հանցավոր աշխարհում «Հունաստանի Կարեն» անունով հայտնի 29–ամյա Կարեն Խնուսյանի սպանության շարժառիթի վարկածներից մեկը վենդետան է։

Մեր տեղեկություններով՝ Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու համար կալանավորվածներից Վիլյամ Դանիելյանը 2010թ. Հունաստանում Խնուսյանի կողմից սպանված Արկադի Դանիելյանի եղբայրն է, իսկ մյուս կալանավորվածը՝ նրանց բարեկամը։

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարանը 2015թ. Խնուսյանին դատապարտել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝  անձի առևանգման, սպանության, ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու համար։

Մեկ տարի անց՝ 2016թ. ապրիլին,  նրան 6 օրով արձակուրդ են տրամադրել, որից հետո նա չի վերադարձել քրեակատարողական հիմնարկ։ Այնուհետև Խնուսյանը ժամանել է  Հայաստան։

NEWS.am–ը պարզեց, որ 2016թ. ապրիլ 20–ին Խնուսյանը  կեղծ անձնագրով է կարողացել ժամանել Հայաստան։

Նա օգտագործել է եղբոր՝  Դավիթ Խնուսյանի անվամբ  կեղծ փաստաթուղթն ու «Զվարթնոց» օդանավակայանով  մուտք գործելով ՀՀ տարածք:  Ավելի ուշ Խնուսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։ Ավելի ուշ NEWS.am–ը հայտնեց, որ սպանվածը Կարեն Խնուսյանն է, ով հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստանի Կարեն»։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով  և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի, որոնք  մարտի 2-ին կալանավորվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաստելը) և 235 հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով։

Բուն սպանության գործով, սակայն, մինչև այս պահը, որևէ անձ կասկածյալի կարգավիճակ չունի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ