News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այս տարվա ապրիլից Ադրբեջանում պատերազմի վետերաններին յուրաքանչյուր ամիս կտրամադրվի նախագահական կենսաթոշակ՝ համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրի: Ըստ դրա՝ կոմունալ, տրանսպորտային եւ այլ ծառայությունների (55 մանաթ), ինչպես նաեւ աշխատանքային կենսաթոշակի ապահովագրական մասի ավելացման (11 մանաթ) փոխարեն մարտական բանակի կազմում ծառայածներին կտրամադրվի Ադրբեջանի նախագահի նշանակած կենսաթոշակը՝ 80 մանաթի չափով: Այդ կենսաթոշակը կստանան պատերազմի 80 հազար վետերաններ:

«Ադրբեջանի մեծն առաջնորդը» հենց այդքան է (80 մանաթ) գնահատում տարիները, որոնք տրվել են «Ղարաբաղյան պատերազմի ներկայիս վետերանների» կողմից «Հայրենիքի» պաշտպանությանը, երբ Ադրբեջանի նախագահի որդի Հեյդար Ալիեւը 9 տարեկանում դառնում է շքեղ առանձնատան սեփականատեր Ռուբլյովո-Ուսպենսկի մայրուղու վրա՝ Դմիտրի Մեդվեդեւի նստավայրի հարեւանությամբ, երբ նախագահի դուստրեր Լեյլա եւ Արզա Ալիեւաները փորձում են օֆշորային ընկերությունների միջոցով ձեռք բերել Լոնդոնում էլիտար անշարժ գույք Child&Child ընկերությունից՝ 60 մլն ֆունտ արժողությամբ:

Մեկնաբանելով իրավիճակը՝ պատերազմի վետերան, ադրբեջանական զինված ուժերի պահեստազորի սպան նշում է. «Ադրբեջանի ղեկավարությունը խտրականություն է ցուցաբերում պաշտոնաթող սպաների եւ պատերազմի վետերանների նկատմամբ՝ նշանակելով ցածր զինվորական կենսաթոշակ, որը չի համապատասխանում բարձրաստիճան զինվորական պաշտոնի ժամանակ ստացած վարձատրությանը»: Բացի այդ, զինծառայողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու պրակտիկայի բացակայության պատճառով, որոնց փոխհարաբերությունները ուժային կառույցների հետ կառուցվում են կանոնադրության եւ ներքին գերատեսչական կանոնակարգերի հիման վրա, զինծառայողները զրկված են իրավունքներից, որոնք ունեն քաղաքացիական կենսաթոշակառուները: Վերջիններս իրավունք ունեն ստանալ կենսաթոշակ, որը համապատասխանում է նրանց առավելագույն աշխատավարձին, որը ստանում էին իրենց աշխատանքային գործունեության յուրաքանչյուր երեք տարվա ընթացքում:

Իրական պատկերն այդպիսին է, իսկ «մեծն առաջնորդը» շարունակում է հեքիաթներ պատմել սեփական ժողովրդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ