Հայաստանում որոշակի ժամանակ է եղջերուների, որմզդեղնի, սայգայի եղջյուրների վաճառքի մասին հայտարարություններ են հայտնվել:  Նման հայտարարությունները նկատվել են Դիլիջանում, Երեւանում, այլ վայրերում:

NEWS.am-ի թղթակիցը պարզաբանումների համար դիմել է կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աղաբաբյանին՝«TSE ՝ կայուն էկոհամակարգերի ուղղությամբ» հկ գործադիր տնօրենին:

Ըստ փորձագետի, խոսքն, ամենայն հավանականությամբ, անօրիանկան բիզնեսի մասին է:

«Բանն այն է, որ Չինաստանում շատ են տարածված տարատեսակ դեղաթույները, երիտասարդության էլիքսիրները, պոտենցիայի բարձրացման համար խոտաբույսերը, դրանցում օգտագործվում են կենդանիների մարմնի մասեր՝ արջի, վագրի, ընձառյուծի մագիլներ, սայգայի եղջյուրներ:

Այդ դեղերի արդյունքը բավական վիճելի է, բայց դրանք բավականին տարածված են դյուրահավատ զբոսաշրջիկների շրջանում: Սա Չինաստանի խնդիրն է որոշակի երկրների հետ եւ ինչպես տեսնում ենք, ոչ միայն նրանց հետ», - նշեց Աղաբաբյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ Ռուսաստանում դեղանյութեր պատրաստող չինացի ձեռներեցների  ապօրինի հետաքրքրության առարկան վագրերն են, ընձառյուծները, Ղազախստանում ՝ սայգաները:

«Որոշ տվյալներով՝ ամեն տարի ոչնչացվում է մոտ 1000 սայգա», - նշեց Աղաբաբյանը:

Տվյալ խնդիրը երկու կողմ ունի: Առաջին հերթին դա որսագողությունն է, քանի որ բոլոր վերոնշյալ կենդանիները ներառված են Կարմիր գրքում:

Երկրորդ՝ CITES Կոնվենցիայի խախտում է (Անհետացման վտանգի տակ գտնվող վայրի ֆաունայի եւ ֆլորայի տեսակների միջազգային առեւտրի կոնվենցիա):

Տվյալ կոնվենցիան արգելում է ոչ միայն կենդանիների, այլեւ մարմնի մասերի  վաճառքը: