News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զրուցել է բրիտանացի իրավաբան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդի հետ:

Պարոն Ֆիցջերալդ, այն պահից, ինչ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է անցած տարվա դեկտեմբերին, չեն դադարում քննարկումներն առ այն, թե կարելի՞ է արդյոք նրան քաղբանտարկյալ համարել։ Ըստ Ձեզ, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞ լէ։

2018թ. մայիսից սկսած` ինչ վարչապետ պարոն Փաշինյանը եկել է իշխանության, ցավոք, Հայաստանում մարդու իրավունքների վիճակը սկսել է վատթարանալ: Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը թերանում է պաշտպանել իրավունքի գերակայության սկզբունքը և մարդուիրավունքները: Նրանք իրականացնում են արդարադատության մերժում պարոն Քոչարյանի հանդեպ, որը կամայական է և իհարկե ունի քաղաքական դրդապատճառներ:

«Քաղբանտարկյալի» սահմանումը մշակվել է Եվրոպական խորհրդի շրջանակներում 2001թ. անկախ փորձագետների կողմից` նպատակ ունենալով գնահատելու ենթադրյալ քաղբանտարկյալներին վերաբերող գործերը: 2012թ. ընդունված թիվ 1900 բանաձևը վերահաստատել է սահմանումը և անկախ փորձագետների կողմից առաջարկված կիրառելի չափանիշները: Այդ ժամանակվանից ի վեր սահմանումը պարբերաբար կիրառվել է Եվրոպայի Խորհրդի կողմից:

Պրն. Քոչարյանին միանշանակ պետք է դիտարկել որպես քաղբանտարկյալ, քանի որ վերջինիս կալանքը իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումներով (Հոդված 5։Ազատության իրավունք, Հոդված 6: Արդար դատաքննության իրավունք և Հոդված 7: Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա):Կալանքն իրականացվել է քաղաքական նկատառումներով` հստակ քաղաքական օրակարգի շրջանակում: Ավելին, Քոչարյանն այժմ կալանավորված է խտրականորեն: Վերջինիս կալանքը ոչ իրավաչափ է և կապված է իշխանությունների քաղաքական նկատառումների հետ։

Ուզում եմ ներկայացնել Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի փետրվարի զեկույցը, որը շեշտել է, որ 2008թ. մարտյան իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերը պետք է քննել անաչառ` պահպանելով իրավունքի գերակայության սկզբունքը, դատական համակարգի անկախությունը, արդար դատաքննության թափանցիկությունը և երաշխիքները: Զեկույցը կոչ է անում ՀՀ իշխանություններին պաշտպանել անմեղության կանխավարկածը և զերծ մնալ ծայրահեղական և վիրավորական խոսքից հանրային երկխոսություններիշրջանակներում, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ միասնական հասարակություն ձևավորելու և անցյալի տարանջատումները վերականգնելու հարցում:

Վերջապես, ավելի քան ակներև է, որ քաղաքական դրդապատճառներ ունեցող այս աննախադեպ հետապնդումները պրն. Քոչարյանի նկատմամբ իրականացվել են վերջինիս պատժելուև քաղաքական դաշտից հեռացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ