News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները երեկ՝ ապրիլի 11–ին, պատասխանել են Մանվել Գրիգորյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ պաշտպանական կողմին ուղղված նամակին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձագանքել էր ՀՀ կառավարության՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին և նամակով դիմել պաշտպանական կողմին՝ առաջարկելով երեք օրվա ընթացքում առարկություններ կամ առաջարկններ ներկայանել կառավարության դիրքորոշման վերաբերյալ։

«Կառավարությունը դիրքորոշում է հայտնել, որ ընդունուոմ է, որ Մանվել Գրիգորյանի մոտ առկա են հիվանդություններ, սակայն միևնույն ժամանակ համարում է, որ հայաստանյան պայմանները բավարար են նրա բուժման համար,  ինչը սակայն մենք համարում ենք ոչ իրավաչափ, քանի որ այս ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա է նկատվում: Այդ հիմքով մենք առարկություններ ենք ներկայացրել Մոտ 20 թերթի սահմաններում»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները դիմելով Եվրոպական դատարան՝ խնդրելով Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց կիրառել` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ–մասնագետների հսկողության  տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը կօգնի վերականգնել Բեյրութի նավահանգիստը
«Մենք արշավներ ենք իրականացնում Լիբանանի Կարմիր խաչի գրասենյակ ռեսուրսներ ուղարկելու համար, եւ կան ձեռնարկատերեր, որոնք հնարավորություններ են փնտրում` Բեյրութի նավահանգիստը վերակառուցելու համար...
ՃՏՊ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ…
«Լավանդա-Սիթի» հանգստյան գոտում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի
Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ…
Ամերիկացուն գրեթե 50 տարի հաջողվել է թաքնվել արդարադատությունից
Կալիֆոռնիայում տղամարդը զրկվել է իր բոլոր խնայողություններից բանկից դուրս գալուց հետո
Կորնեխոն կանխիկացրել էր բանկում գումարն իր տան վաճառքից հետո։ Երբ նա մոտեցել էր իր ավտոմեքենային, կողոպտիչը խլել էր նրա պայուսակը․․․
Զորավիգ կանգնենք Լիբանանին և լիբանանահայությանը. ՀՅԴ
Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին և մեր նյութական ու բարոյական օժանդակությամբ օգնենք մեր քույրերին և եղբայրներին...
Ամենաշատ