News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Բրազիլիան հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից դուրս գալու մասին: Այս մասին նշված է Լատինական Ամերիկայի խոշորագույն երկրի ԱԳՆ կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բրազիլիայի կառավարությունն ապրիլի 15-ին անվավեր է հայտարարել Հարավամերիկյան ազգերի միության հիմնադիր պայմանագիրը՝ ավարտելով այս կազմակերպությունից  դուրս գալու նախատեսված ընթացակարգը: Որոշման մասին պաշտոնական իազեկումը փոխանցվել է Էկվադորի կառավարությանը»,- նշված է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ միության ճգնաժամի պատճառով դրանից վերջնականապես դուրս գալու մասին էին հայտարարել Կոլումբիան, Էկվադորը, Պարագվայը, Պերուն եւ Արգենտինան: Չիլին կասեցրել էր իր անդամակցությունը: 2008 թվականին որպես Հարավային Ամերիկայի պետությունների քաղաքական եւ տնտեսական միություն ստեղծած կազմակերպության մեջ էին շարունակում մնալ Բոլիվիան, Վենեսուելան, Ուրուգվայը, Սուրինամը եւ Գայանան:

Մարտին Արգենտինայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Պարագվայի, Պերուի, Չիլիի եւ Էկվադորի նախագահները համաձայնագիր էին ստորագրել նոր տարածաշրջանային դաշինքի՝ Հարավային Ամերիկայի զարգացման ֆորումի ստեղծման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ