News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը բանավոր կերպով Էկվադորին խոստացել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մահապատիժ չի սպառնա, եթե նրան արտահանձնեն։ Ինչպես հայտնում է ABCNews-ը, հղում կատարելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային, Ասանժը Էկվադորի վրա շատ թանկ է նստում, եւ թկվադորցիները կուզեին նրանից ազատվել։

Ասանժին Էկվադորի դեսպանությունից վտարելու գործընթացը սկսվել էր մեկ տարի առաջ, 2018թ․ մարտի 7-ին, երբ էկվադորցիները իրենց առաջին հարցումն արեցին Մեծ Բրիտանիային՝ նրանք խնդրել էին գրավոր երաշխիքներ տալ, որ Ասանժը չի հայտնվի այնպիսի երկրում, որտեղ նրան մահապատիժ է սպառնում։

Գերմանիայում Էկվադորի դեսպան Մանուել Մեխիա Դալմաուն ասել է, թե իր երկիրը Ասանժին պահելու համար ամսական 30 000-35 000 դոլար է ծախսել։

Լատինամերիկյան երկիրը հայտարարել է, որ 2012թ․ սկսած՝ Ասանժի վրա ծախսել է 10 միլիոն դոլար՝ ներառյալ բժշկական ծախսերը, փաստաբանի ծառայությունները, սնունդը եւ լվացքատունը։

Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ում Ասանժին մահապատիժ է սպառնում, ինչին Էկվադորը կտրականապես դեմ է։

ԱՄՆ-ը խոստացել է մահապատժի չենթարկել Ասանժին, եթե նրան արտահանձնեն։ Սակայն Էկվադորի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածությունը բանավոր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ