News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուկրաիներեն է շնորհավորել Վլադիմիր Զեկենսկիին Ուկրաինայի ընտրություններին հաղթանակի կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի Նախագահի ժողովրդավարական ընտրություններին համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Վստահ եմ՝ այդ պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամական հարաբերությունները զարգանան նոր մակարդակում եւ ծառայեն մեր ժողովուրդներին: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,-թվիթերյան գրառում է կատարել Փաշինյանը:

Նշենք, որ էքզիթ-փոլի տվյալներով՝ Զելենսկին հավաքել է ձայների ավելի քան 70 տոկոսը: Ուկրաինայի ԿԸՀ-ն արդեն սկսել է քվեաթերթիկների հաշվարկը: Վերջին տվյալների համաձայն՝ մշակվել են 1.61 տոկոս արձանագրություններ. Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 70.94 տոկոսը, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 26.71 տոկոսը: Էքզիթ-փոլերի տվյալների հրապարակումից հետո Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ