News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փակ նիստ է արել։ Որոշել են հունիսին համագումար հրավիրել, կանոնադրություն փոխել եւ վարչության կազմ ընտրել։ Այստեղ մի ուշագրավ բացակայություն կար, Դավիթ Սանասարյանը, որ Ժառանգություն կուսակցությունից անցել էր ՔՊ-ի ճամբար, փակ նիստին չի մասնակցել։

Ապրիլի 26-ը Հայաստանում Սահմանապահ զորքերի օրն է: Այդ առիթով վարչապետ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն: ԱԱԾ-ում ի դեպ վերջին մեկ տարում որեւէ ուսումնասիրություն չի կատարվել, այդպիսի լիազորություն ունի ՊՎԾ-ն, բայց դեռ փորձ չի արել մոտենալու այդ կառույցին։ Դրա անհրաժեշտությունը վարչապետն առայժմ չի տեսնում։

Որոշ հայտնիներ, որոնց դեմ քրեական գործեր են հարուցված, Հայաստանից անարգել հեռացել են, այդպես խուսափել են նախկին նախարար Արամ Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։ Ինչպես են հաջողել՝ լրագրողները հարցրին Փաշինյանից։

Միհրան Պողոսյանը Դավիթ Տոնոյանի համար գրեթե դավաճան է։ Նա արդարադատության գեներալ է, եթե բանակի գեներալ լիներ, ապաստան հայցելու նրա քայլը պաշտպանության նախարարը դավաճանություն կհամարեր։

Սանասարյանի մեղադրանքով կասկածներ ծագեցին նաեւ, որ գործ կարելու հին մեթոդները նոր Հայաստանում ուժի մեջ են։ ԱԱԾ տնօրենը հայտարարեց՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը ամբողջովին հիմնավոր է։

Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։ Երեկ նա ենթադրեց այս նշանակումը, այսօր իրականացավ։ Այս երիտասարդ պաշտոնյան մամուլին հետաքրքրել էր իր ահռելի կարողությամբ․ նա 28 տարեկանում հասցրել է  կուտակել 32 մլն դրամ, 48 հազար դոլար, ունի 4 հողամաս, առանձնատուն եւ մեքենա, այսուհետեւ նաեւ բարձր պաշտոն։

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան նաեւ ֆեյսբուքի ուղիղ եթերում էր։ Նա մի փաստաթուղթ ցույց տվեց, ըստ որի՝ 2018-ի հունվարի մեկ տարում 50 հազար աշխատատեղ է ավելացել։ Այս մասին վարչապետը  նախ հայտարարել էր ԵԽԽՎ ամբիոնից, ինչից հետո շատերը կասկածի տակ առան այդ թիվը:

Այս ֆանտաստիկայի մեջ որոշակիություն մտցրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ըստ նրա՝ այդ 50-ից միայն 10-12 հազարն են նոր, իսկ 38-40 հազարը ստվերից դուրս բերվածներն են։

«Գազպրոմ Արմենիան» վերանայում է ծախսերը, որպեսզի սահմանին թանկացած գազի գինը ներքին շուկայում անփոոխ մնա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, թե ինչի հաշվին եւ ինչ գնով է ընկերությունը կրելու թանկացած գազի հետեւանքները։

Դոլարի փոխարժեքը նավազել է, այսօր կազմել է 481 դրամ, եվրոն 536 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 621, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 43 դրամ:

Առաջիկա շաբաթ օրը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Կիրակի օրը օրվա երկրորդ կեսին հյուսիսային մարզերում օդերեւութաբանները կանխատեսում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Երեւանում հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ