News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է նախորդ շաբաթ ուղիղ եթերով առանց ծնողների ներկայության այսպես ասած կրոնափոխած հայ երեխայի հետ։

Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Արթուրի հետ հանդիպեցի։ Նա բավականին լավ է։ Միշտ նրա կողքին եմ լինելու։ Հարկ եղած ժամանակ նրան պաշտպանելու եմ վատ բաներից»։

Նշենք, որ թուրք կրոնական գործիչներից մեկը ուղիղ եթերով այսպես ասած կրոնափոխ էր արել 13-ամյա հայ տղային։

Այս դեպքը մեծ արձագանք գտավ, քանի որ տղան առանց ծնողների համաձայնության է եղել սրահում, իսկ հաղորդավարը օգտվել է անչափահաս լինելու հանգամանքից եւ շոու սարքել։

Կարո Փայլանը նշել է, որ այս դեպքում դիմելու է դատախազություն։

Երեխայի մայրը եւս իր բողոքն էր հայտնել՝ պնդելով, որ տղային խաբեությամբ են տարել հաղորդման եւ միայն շոուի մասով են «կրոնափոխել», սակայն իրականում երեխան կրոնափոխ չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ