News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ ԵՄ-ն 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր կկնքեն: Այս մասին մայիսի 31-ին «Ֆերմերների կոնգրես» համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության  բաժնի համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բաջիոլին:

Նրա խոսքով՝ վարկեր եւ դրամաշնորհներ  կտրամադրվեն ոռոգվող ֆերմերության համար, տեխնիկական աջակցություն  կտրվի: Անդրեա Բաջիոլին նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում  համագործացությկան բաղադրիչը կկազմի 11.7 մլն եվրո,  եւ եւս 2 մլն եվրո կտրամադրի Ավստրիական զարգացման գործակալությունը: Այս աջակցությունը հիմնված է նախորդ ծրագրերի արդյունքների վրա: Նախատեսվում է նաեւ աշխատանքներ իրականցնել նաեւ վերականգնվող էներգիայի ոլորտում եւ էներգիայի արդյունավետության բարձրացման, շինարարության եւ ենթակառուցվածքի վերականգնման համար, որոնք կարող են լավ ազդեցություն ունենալ այդ ոլորտի վրա»,- նշեց նա:

Բաջիոլին ընդծեց, որ հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսությունը կազում է ՀՀ ՀՆԱ-ի 30 տոկոսը, ապա աշխատաքնները կատարվելու են ամբողջ ցիկլի արդյունավեության բարձրացման ուղղությամբ՝ արտադրանքի արտադրումից մինչեւ իրացում:

Նշենք, որ Հայաստանում մայիսի 31-ին տեղի է ունենում «Ֆերմերների կոնգրես» համաժողովը։ Միջոցառումը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, «Մասնակցության քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակում։ Նախագծի հիմնական նպատակը  աջակցությունն է Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը ագրարային քաղաքականության բարելավման ճանապարհով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ