Սեպտեմբերի 15-ին՝ օրվա երկրորդ կեսին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ևս մի փոքր կբարձրանա։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16-ից +18, վաղը ցերեկը՝ +32-ից +34։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +30+32,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28,
Տավուշում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+33,
Արարատում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +27+30։





























