News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել Պեկինի հետ բանակցություններ վարելու համար որպես գործիք չինական Huawei ընկերությունը չօգտագործել, հաղորդում է AFP-ը:

Հանրապետական Մարկո Ռուբիոն եւ դեմոկրատ Մարկ Ուորները կիսել են այն անհանգստությունը, որ Թրամփը կարող է թուլացնել ընկերության դեմ արգելքը, որպեսզի գործարք կնքի Չինաստանի հետ:

«Huawei-ի արտադրանքի թույլատրումը վնաս է հասցնում մեր ազգային անվտանգությանը»,- ասվում է Ռուբիոյի եւ Ուորների՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին ուղղված նամակում:

Ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ Huawei-ն կարող է դառնալ Չինաստանի հետ բանակցությունների մի մասը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ