News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր խնդիրներից մեկը պատրիարքի ընտրության միասնական կանոնադրության բացակայությունն է։ Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Փորձագետն ասել է, որ նման կանոնադրությունը պետք է ընդունվի Հայ Առաքելական ամբողջ եկեղեցու ներկայացուցիչների կողմից։ «19-րդ դարի կանոնադրությունը, բնականաբար, հնացել է եւ չի կարող օգտագործվել արդի իրողություններում։ Նոր կանոնադրության ընդունումը կարող է նաեւ կանխել թուրքական պետության միջամտությունը եկեղեցու ներքին գործընթացներին, այդ թվում պատրիարքի ընտրությանը։ Այս խնդիրը հրատապ է դառնում ամեն ընտրությունից առաջ, բայց այն լուծում չի ստանում, ինչպես եղավ Մութաֆյանի պարագայում»,- նշել է նա։ Տիրան Լոքմագյոզյանը բացատրել է, որ այսօր նման հարցերը լուծվում են, ըստ էության, փակ, հոգեւոր խորհրդի կողմից։ «Բացի այդ, կան սահմանափակումներ, որոնց համաձայն՝ Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրություններին կարող է մասնակցել միայն Ստամբուլի բարձրագույն հոգեւորականությունը։ Դա նշանակում է, որ ընտրություններին կարող են մասնակցել միայն արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը եւ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, որոնք լարված հարաբերություններ ունեն»,- ամփոփել է փորձագետը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Ստամբուլում, երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։ Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի գործառույթներն այժմ կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։ Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 4-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ