News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Երեւի պիտի ցանկանանք, որ նման առողջական խնդիրներ ունենա դատախազն ու իր մաշկի վրա զգա` կարիք կա՞ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողներ հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ խոսելով Մանվել Գրիգորյանին կալանքի տակ թողելու դատարանի որոշման մասին։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մերժեց խափանման միջոց կալանքը փոխելու Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը, սակայն բավարարեց Մանվել Գրիգորյանի՝ առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը՝ կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։ Դատավորը շեշտեց, որ փորձաքննությունը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը եւ առողջական այդ խնդիրները ներառված են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում։

Նշենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Տպել
Ամենաշատ