News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Անցած տարի շվեդական Մալմյո քաղաքում բացված զզվելի սննդի թանգարանն այժմ կունենա մշտական ցուցադրությունը Caroli առեւտրի կենտրոնում, հաղորդում է Europuls-ը: 

Այցելուները կկարողանան տեսնել, հոտ քաշել եւ համտեսել 80 ամենակասկածելի ուտեստները ողջ աշխարհից: Օրինակ՝ շվեդական աղի մատատուկ, շոտլանդական հագգիս (ոչխարի ստամոքս՝ լցոնված փորոտիքով եւ համեմունքներով), Սարդինիայից կասու մարցու (թարգմանաբար՝ «հոտած պանիր»)՝ պանրի տեսակ, որը հայտնի է իր մեջ պարունակվող պանրաճանճի թրթուրներով (պատկերված է նկարում):            

Թանգարանի ստեղծողները կարծում են, որ այցելուները հնարավորություն կունենան վերանայել «զզվելի սննդի» մասին իրենց պատկերացումները:

Ցուցադրությունը բացվել էր 2018թ. վերջին Մալմյո քաղաքում եւ բուռն հետաքրքրություն առաջացրել: Աշխատանքից 3 ամիս անց այն ողջ աշխարհում շրջագայության էր մեկնել:

Մեծահասակների համար տոմսի արժեքը 185 շվեդական կրոն է (17,6 եվրո), ուսանողների եւ թոշակառուների համար զեղչեր են գործում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ