News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային պողոտայում հանդիպման էի, մինչ ընկերս կգար, նկատեցի, որ ինչ-որ ստորագրահավաք է, հետաքրքրեց, մոտեցա, հարցրեցի, թե ինչի հետ է կապված ստորագրահավաքը, ստացա ոչ ադեկվատ եւ կոպիտ պատասխան մի քանի հոգուց, որոնք, ըստ երեւույթին, կապ ունեին այդ ամենի հետ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դերասան Էմիլ Գալստյանը՝ անդրադառնալով երեկ՝ ժամը 9.30–ի սահմաններում Հյուսիսային պողոտայում «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների եւ իր միջեւ ունեցած միջադեպին։

«Բնականաբար, համարժեք պատասխան տվեցի իմ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Մասսայական, այնուհետեւ 3 հոգով ինձ հարվածներ հասցրեցին, մարդկանց աչքի առաջ գցեցին գետնին։ Ոստիկանությունը հասցրեց միջամտել, բոլորին տեղափոխեցին բաժին։ Եթե ոստիկանությունը չմիջամտեր, հնարավոր է՝ ավելի շատ վնասներ հասցնեին»,–նշեց նա։

Դերասանի խոսքով՝ հարցրել է ինչ ստորագրավաք է, ինչին ի պատասխան կազմակերպիչները, մասնավորապես, ասել են. «Ի՞նչ ես կապիկություն անում, իբր չգիտես ինչ ստորագրահավաք է»։

Նա շեշտում է՝ ինչի պետք է հարցներ, եթե տեղյակ լիներ. «Եթե իմանայի, ինչի՞ պիտի հարցնեի, կամ եթե դերասան ես, ուրեմն կապիկ ես։ Ի՞նչ բարոյական իրավունք ունեն իմ հասցեին այդպես արտահայտվելու»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային պողոտայում երեկ՝ օգոստոսի 12–ին միջադեպ է տեղի ունեցել «Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանի եւ «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների միջեւ։ Մեր տեղեկություններով՝ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչից հետո Էմիլը դիմել է իրավապահներին։

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ երեկ մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել եւ հայտնել, որ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում իրեն հրել են, հարվածել։

Ոստիկանության ծառայողները հյուսիսային պողոտայից ծեծի կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի եւ հրավիրել ահազանգողին։

Մեր տեղեկություններով՝  բերման ենթարկվածները «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ Գեւորգ Գյուլումյանը եւ Արթուր Ալեքսանյանն են, որոնց ժամեր անց ազատ են արձակել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ